Էրդողանի կառավարման ժամանակահատվածում, դժբախտաբար, թե տարածաշրջանային խաղաղության և թե, կարծեմ, թուրք հասարակության համար Թուրքիան խորացրեց անջրպետը՝ հաշտվելու իր ժողովրդի սեփական պատմության հետ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Թուրքիան խորացրեց ավելի շատ ժխտողականությունը և հեռացավ հաշտության լեզվով խոսելու փորձից»,- նշեց նա։ ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ պետք չէ ակնկալել, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կարող է ունենալ նման խիզախություն՝ առերեսվել սեփական պատմության հետ։
«Բայց հակառակ դրա և հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և երկրների, և նահանգների, և մտավորականների, և քաղաքացիների, ու, առհասարակ, դատապարտողների քանակը և որակը, և ուշ թե շուտ այս ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։