Չնայած տարաձայնություններին` Ռուսաստանն ու Եվրամիությունը շարունակում են կարևորագույն գործընկերներ մնալ՝ Մոսկվա այցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով՝ «Եվրամիությանը մտահոգում է Ղրիմի թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը»:
Դրա հետ մեկտեղ, Մոգերինին նշել է, որ Մոսկվան և Բրյուսելը համագործակցում են մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ. խոսքը, նախ և առաջ, Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծման և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին է: