Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է վստահությունը, նա պետք է հրաժարական տա

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է վստահությունը, նա պետք է հրաժարական տա
24.04.2017 | 22:54

ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում, Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ «Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթվա վերջ։
Հ.Գ. 1. Զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։


Հ.Գ. 2. Ականջդ կանչի Պեդրո Ագրամունդ, Ռոբերտ ՈՒոլտեր, Միլիցա Մարկովիչ և ընկերներ։ Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է......»,- նշել է նա։

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ