Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է տվյալներ 1915-ի տեղահանության հետևանքների վերաբերյալ

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է տվյալներ 1915-ի տեղահանության հետևանքների վերաբերյալ
24.04.2017 | 23:10

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի նախագահության Հայոց ցեղասպանության հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել։ Նա պահանջել է տվյալներ ներկայացնել 1915-ի մայիսի 27-ին պետության կողմից հայերին տեղահանելու որոշման հետևանքների վերաբերյալ։ Փայլանը նշել է, որ տեղահանության որոշման իրականացման հետևանքով կոտորվել են հայեր, հույներ, եզդիներ ու ասորիներ։

«Այդ որոշման հետևանքները 102 տարի անց էլ դեռ չեն ուսումնասիրվել։ Այդ որոշման իրականացման մեջ մեծ թվով մարդկային կյանքեր ենք կորցրել, հայերին պատկանող մասնավոր ու մշակութային հազարավոր գույք է յուրացվել պետության կամ այլ քաղաքացիների կողմից»,- նշել է Փայլանը՝ պահանջելով ուսումնասիրել տեղահանության հետևանքների համար պետական ծառայողների պատասխանատվությունը։

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ