Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էմանուել Մակրոնը խոստանում է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար

Էմանուել Մակրոնը խոստանում է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար
25.04.2017 | 13:35

Ֆրանսիայի նախագահի կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Մակրոնը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:


Euronews-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելու դեպքում Մակրոնը խոստացել է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության լիակատար միջազգային ճանաչման համար:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես մասնակցել է միջոցառմանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ