Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսուա Օլանդ. ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում

Ֆրանսուա Օլանդ. ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում
25.04.2017 | 15:49

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:


Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակի արարողության ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրին` Օլանդը հիշեցրեց բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին և ընդգծեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել հակամարտության լուծումը:

«Այդ հակամարտությունը յուրաքանչյուր տարի խլում է երիտասարդների կյանքեր: Այն վերջին շրջանում նույնիսկ ավելի է սրվել` կրկնվող հարձակումներով: Ճիշտ է, կողմերը բանակցում են արդեն ավելի քան 23 տարի, սակայն մենք պետք է լուծում գտնենք, քանի որ ստատուս քվոն ընդունելի չէ: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ