Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիայի դպրոցներում զանգվածային հանցագործությունները կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության օրինակով

Ֆրանսիայի դպրոցներում զանգվածային հանցագործությունները կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության օրինակով
25.04.2017 | 14:49

Ֆրանսիայի դպրոցներում 2017-ի ապրիլի 25-ից մեկ շաբաթ աշակերտներն ուսումնասիրելու են պատմության ընթացքում տեղի ունեցած զանգվածային հանցագործությունները` Հայոց ցեղասպանության օրինակով՝ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառմանն ունեցած իր ելույթում:

Նրա խոսքով` համաձայն իր ընդունած նոր որոշման ամեն տարի մեկ շաբաթ կրթական հաստատություններում նվիրվելու է ցեղասպանությունների, մարդկության դեմ ու զանգվածային հանցագործությունների ուսումնասիրմանը: «Աշակերտները պետք է մտածեն այս ծայրահեղ հանցագործությունների մասին` մասնավորապես դիտարկելով նաև Հայոց ցեղասպանության պատմությունը: Հենց այդ պատճառով մենք սկսելու ենք դա անել հենց այսօր: Վաղվանից այդ շաբաթը կմեկնարկի»,- նշեց Ֆրանսուա Օլանդը: Դասընթացի ներդրման հարցերի շուրջ աշխատում են Ֆրանսիայի կրթության ու գիտության նախարար Նաջադ Վալո Բելկասեմը և հայտնի գիտնական Ռայմոն Գևորգյանը:

«Արդեն մեկ դար է, որ բոլոր նրանց համար, ում սրտերում կա Հայաստանը, Ապրիլի 24-ը սգի օր է, սակայն այն նաև գործելու կոչ է: Ապրիլի 24-ը մեզ կոչ է անում գործել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների դեմ, մասնավորապես նաև Թուրքիայում, որտեղ լրագրողներն ու ակտիվիստները հետապնդվում են շատ հաճախ ուղղակի իրենց իրավունքների ճանաչման պահանջների համար»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ