Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը կիբեր հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից՝ «Ասոշիեյթեդ Փրես»-ին և «Նյու Յորք Թայմզ»-ին հայտնել է նախագահի թեկնածուի քարոզարշավի ղեկավար Մանուր Մահջուբին։
«Հարձակումը լուրջ է, բայց ոչ վտանգավոր»,- ասել է նա: Ռուսական կողմը հերքում է հաքերային հարձակման լուրերը: