Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Յոհանես Հան. ԵՄ-ն և Թուրքիան պետք է սկսեն քննարկումները նոր ձևաչափով համագործակցության շուրջ

Յոհանես Հան. ԵՄ-ն և Թուրքիան պետք է սկսեն քննարկումները նոր ձևաչափով համագործակցության շուրջ
25.04.2017 | 16:07

Եվրամիությունը և Թուրքիան պետք է սկսեն քննարկումները նոր ձևաչափով համագործակցության շուրջ՝ Բրյուսելում ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի «նոր ձևաչափ» ասելով:


«Մենք թերևս պետք է ավելի ստեղծարար գտնվենք»,- ակնարկել է Հանը:
Թուրքիայում ապրիլի 16-ի հանրաքվեից հետո, Եվրոպական խորհրդարանի որոշ քաղաքական խմբեր կոչ էին անում Եվրամիությանը՝ կասեցնել կամ ամբողջովին դադարեցնել Եվրամիության մուտք գործելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ