Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ Թրամփի ուղերձը համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին։
«Նախորդ վարչակազմերը օգտագործել են նույն ձևակերպումները։ Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետևողական է եղել»,- ասել է Սփայսերը, պատասխանելով հարցին, թե ինչու Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ խոսելով 1915-ի իրադարձությունների մասին։