Բարաք Օբաման ԱՄՆ Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև։ Չիկագոյի համալսարանում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով։
«Գլխավորն ու ամենակարևորը, որ ես կարող եմ անել, նոր սերնդի առաջնորդների պատրաստման գործում օգնելն է, որ նրանք կարողանան ընդունել էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,- ասել է Օբաման։ Նա ընդգծել է, որ ծրագրում է աշխատել դատական բարեփոխումների ու քաղաքականության ֆինանսավորման ոլորտներում։ «Դա այն է, ինչը մեզ խանգարում է դիմակայել մարտահրավերներին և առաջընթացի հասնել քաղաքականությունում և հասարակական կյանքում»,- ընդգծել է նա։ ԱՄՆ 44-րդ նախագահը ոչ մի անգամ չի հիշատակել Դոնալդ Թրամփի անունը։