Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դոնալդ Թրամփը սկսում է խնայել

Դոնալդ Թրամփը սկսում է խնայել
25.04.2017 | 16:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել այլ երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը և Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել պետքարտուղարությանը՝ գրում է Foreign Policy-ն՝ հղում անելով բյուջետային փաստաթղթերին և աղբյուրներին:


Եթե փոփոխություններն արվեն, 2018-ից բազմաթիվ երկրներին տրամադրվող աջակցությունը զգալիորեն կնվազի: Հայաստանին տրամադրվող աջակցությունը կկրճատի 77,3 %-ով, Ադրբեջանինը՝ 100 %-ով, Բելառուսինը՝ 100 %-ով, Վրաստանինը՝ 41,1 %-ով, Մոլդովայինը՝ 47,4 %-ով, ՈՒկրաինայինը՝ 68,8 %-ով:


Պետդեպարտամենտն ու ԱՄՆ ՄԶԳ-ն հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով, որ Սպիտակ տունն ավելի ուշ մանրամասն տվյալներ կներկայացնի բյուջեի վերաբերյալ:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ