Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան դատապարտել է ԵԽԽՎ-ին

Թուրքիան դատապարտել է ԵԽԽՎ-ին
26.04.2017 | 00:44

Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Անկարան դատապարտում է ԵԽԽՎ-ին, որը վճռել է վերսկսել մոնիտորինգը Թուրքիայում և վճիռը որակում էանարդար որոշում»: ԱԳՆ-ում նշել են, որ Թուրքիան ստիպված է վերանայել հարաբերությունները կառույցի հետ:

«Թուրքիայում մոնիտորինգը վերսկսելու որոշումը, որն ընդունվել է ԵԽԽՎ-ում վնասակար շրջանակների կողմից, վարկաբեկում է այդ մարմինը, որը գնահատում է իրեն որպես ժողովրդավարության օրրան»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում: Անկարայում հավելել են, որ ԵԽԽՎ-ն իր գործողություններով «Եվրոպայում տարածում է իսլամաֆոբիա և քսենոֆոբիա»:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ