Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է տեղակայել ԿԺԴՀ-ի հետ սահմանին, բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը, հայտնում է Yomiuri ճապոնական թերթը:
Նախազգուշության այս ուժեղացված միջոցները ձեռնարկվել են ապրիլի կեսից: