ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերգեյ Լավրով. Ժամանակակից քաղաքականությունում այլևս կանոններ չկան

Սերգեյ Լավրով. Ժամանակակից քաղաքականությունում այլևս կանոններ չկան
26.04.2017 | 00:45

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրավիճակն ավելի բարդ է, քան՝ սառը պատերազմի տարիներին:

«Անկասկած, այժմ ավելի կոշտ է: Այն ժամանակ գոյություն ուներ երկու կայսրություն՝ Արևմտյան և Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակամարտություններ էր հրահրում հակառակորդի հետ երրորդ երկրների տարածքում, բայց ոչ երբեք իր սահմաններին և ոչ երբեք անմիջականորեն: Անգամ հրապարակային հռետորաբանությունն ավելի մեղմ էր: Այդ ժամանակ երկու ճամբարները չէին անցնում թույլատրելի սահմանը: Այժմ այլևս ոչ մի կանոն չկա»,- ասել է նախարարը:

Լավրովը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները բնութագրել է «սպասում» բառով: Նրա խոսքով՝ հարաբերությունները զարգանում են իներցիայով, քանի դեռ իրենց տեղերում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմի մարդիկ:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ