Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի բանաձևը

Թուրքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի բանաձևը
28.04.2017 | 00:38

Անկարան այսօր դատապարտել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևը, որը դատապարտում է հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:


«Մենք խստագույնս դատապարտում և մերժում ենք ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը»,- «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունում: «Մենք նաև հիասթափված ենք 1915-ի իրադարձությունների վերաբերյալ նախագահ Միլոշ Զեմանի 2017-ի ապրիլի 24-ի նամակից՝ ուղղված իր երկրի հայկական սփյուռքին»,- հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ պնդելով, որ նամակում «լուրջ անհամապատասխանություններ» կան:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ