Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իսրայելը փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ Իրանի հարցի շուրջ

Իսրայելը փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ Իրանի հարցի շուրջ
28.04.2017 | 00:39

Վաշինգտոնում գտնվող Իսրայելի հետախուզության նախարարը «Ռոյթերզ»-ի հետ զրույցում ասել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ փորձում է համաձայնության գալ Իրանի հարցի շուրջ։ Ըստ նախարարի, Իրանին չպետք է հնարավորություն տրվի Սիրիայում մշտական ռազմական ներկայություն ունենալ։

Նա ասել է, որ ճիշտ կլիներ, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառեր Իրանի և Իրանի հովանավորությունը վայելող «Հըզբոլլահ» խմբավորման նկատմամբ, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ