Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլի 26-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Կոլորադո նահանգում ապրիլի 26-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր
28.04.2017 | 16:45

ԱՄՆ Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այս և հետագա տարիների ապրիլի 26-ը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։ Բանաձևում, որի տեքստը հրապարակված է Կոլորադոյի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում, ասված է, որ այս տարի «Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 102-րդ տարելիցն է»։

«1915-23-ին թուրքական Օսմանյան կայսրության կողմից իրականացված վայրագ ցեղասպանության զոհ դարձան հայկական ծագում ունեցող մեկևկես միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ»,- ընդգծում են Կոլորադոյի օրենսդիրները բանաձևում։ «Հայ ժողովրդի կոտորածին հաջորդեց աշխարհի հնագույն բազմաթիվ եկեղեցիների, տաճարների, խաչքարերի, դպրոցների, գրադարանների, արվեստի գանձերի և մշակութային կոթողների ոչնչացումը, որը շարունակվում է մինչ օրս՝ որպես ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող մի վեհ քաղաքակրթության բոլոր հետքերը ջնջելու փորձ»,- ասված է բանաձևում։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստան երկրի՝ հայ ժողովրդի հայրենիքի և նրա հարևանների միջև կառուցողական ու մնայուն հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերին, հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների ճանաչման և մարդկության դեմ այդ հանցագործության ազնիվ, արդարացի և համընդգրկուն միջազգային լուծման վրա»,- հայտարարում են Կոլորադո նահանգի օրենսդիրները:


Կոլորադոն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1981 թվականին` նահանգապետի հայտարարությամբ, իսկ 2002-ից սկսած այդ նահանգի օրենսդիր մարմինը ամեն տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր է ընդունում: 2015 թվականին Կոլորադոն դարձավ ամերիկյան առաջին նահանգը, որի նահանգապետարանի տարածքում խաչքար տեղադրվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ խաչքարը 2005-ին Ջուղայում ադրբեջանցիների ոչնչացրած միջնադարյան 2 հազար խաչքարերից մեկի կրկնօրինակն է:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ