ԱՄՆ Իրանը լուրջ սպառնալիք է համարում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Fox News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի հանդեպ վարած քաղաքականությունը չի կարելի դիտարկել միայն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի տեսանկյունից:
Այդ ծրագիրը համաձայնեցվել էր 2015-ի ամռանը՝ միջազգային վեցյակի կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ): Ըստ պետքարտուղարի՝ պետք է հաշվի առնել Իրանի պահվածքը որպես երկիր, որ տարածաշրջանում ահաբեկչություն է խրախուսում: