Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Բաբայան. Գործընթացը շատ երկարատև է և տեսանելի ապագայում ինչ-որ ձևով հնարավոր չէ նույնիսկ կանխատեսել

Դավիթ Բաբայան. Գործընթացը շատ երկարատև է և տեսանելի ապագայում ինչ-որ ձևով հնարավոր չէ նույնիսկ կանխատեսել
28.04.2017 | 16:54

Aysor.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, ասաց, թե բոլոր հանդիպումները չպետք է դիտարկվեն հակամարտության համապարփակ կարգավորման տեսանկյունից: Գործընթացը շատ երկարատև է և տեսանելի ապագայում ինչ-որ ձևով հնարավոր չէ նույնիսկ կանխատեսել։


«Հանդիպման մյուս կարևոր ուղղությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում, կողմերի միջև ինչ-որ հարաբերությունների, ինչ-որ կոնտակտների պահպանումն է։ Այս տեսանկյունից այդպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ նմանատիպ հանդիպումների ժամանակ, նախ և առաջ, կողմերի միջև կրկին շփումներ են տեղի ունենում»,- ասաց Դավիթ Բաբայանը։


Նա հավելեց, որ գերտերությունները, համանախագահող երկրները իրենց կարծիքն են հայտնում և նորից արժևորում են խաղաղ կարգավորման ճանապարհը։ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահի դրությամբ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, իրարամերժ մոտեցումները՝ հեռավոր ապագայում նույնիսկ չի էլ նշմարվում, թե հարցի կարգավորումն ինչպես է լինելու։

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ