Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աբդուլլահ Գյուլը հորդորում է սառնասիրտ վերաբերվել Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ-ի որոշմանը

 Աբդուլլահ Գյուլը հորդորում է սառնասիրտ վերաբերվել Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ-ի որոշմանը
28.04.2017 | 16:55

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել ԵԽԽՎ-ի՝ Թուրքիային մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու հարցին սառնասիրտ վերաբերվել՝ հաղորդում է «Ջումհուրիյեթ»-ը:

«Անկեղծորեն հավատում եմ, որ որպեսզի կարողանանք հասնել մեր երազած Թուրքիայի ապագային, ժողովրդի երջանկության և տնտեսական աճին, անհրաժեշտ է կարողանալ թոթափել հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով ստեղծված հոգեբանական վնասվածքը և մտնել մի նոր բարեփոխումների գործընթաց, որը մեր երկրի ժողովրդավարական, իրավական ու մարդու իրավունքների չափանիշները կմոտեցնի համամարդկային չափանիշներին»,- ասել է նախկին նախագահը:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ