Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը մայիսի 21-ին կդառնա ԱԶԿ նախագահ

Էրդողանը մայիսի 21-ին կդառնա ԱԶԿ նախագահ
28.04.2017 | 16:56

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին մայիսի 21-ին արտահերթ նիստի ժամանակ կառաջադրի կուսակցության նախագահ՝ հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կուսակցության ներկայացուցչին: ԱԶԿ նախագահ, վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքների պաշտոնական հայտարարությունից հետո կուսակցությունը նախագահին կհրավիրի վերադառնալ կուսակցություն:


Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է (2001): ԱԶԿ Թուրքիայի պատմության առաջին կուսակցությունն է, որ անընդմեջ հաղթել է երեք խորհրդարանական ընտրություններում (2002, 2007, 2011): Էրդողանը դուրս էր եկել կուսակցությունից 2014-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ