Սահմանադրական դատարանը մերժեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննությունը:
Ապրիլի 28-ի դատական նիստում հայցվոր և պատասխանող կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, կրկին ներկայացրին իրենց հիմնավորումները: Եզրափակիչ ելույթներով հայցվոր կողմից հանդես եկան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը, պատասխանող կողմից` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով: Սահմանադրական դատարանը դաշինքի դիմումն ընդունել էր ապրիլի 14-ին: Դաշինքի դիմումի քննարկումը Սահմանադրական դատարանը սկսել էր ապրիլի 25-ին: