Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին

ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին
29.04.2017 | 14:59

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ բյուրոն որոշեց անվստահություն հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ըստ որոշման՝ Ագրամունտը չի կարող ԵԽԽՎ-ի նախագահի անունից բանակցել, պաշտոնական այցեր կատարել կամ հանդես գալ հայտարարություններով: ԵԽԽՎ-ի առաջին փոխնախագահ, Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոջեր Գեյլը ասել է, որ Ագրամունտը չի մասնակցել բյուրոյի նիստին, հրաժարականի դիմում չի ներկայացրել: «Ըստ կանոնակարգի՝ ոչ ոք չի կարող նախագահին հրաժարական պարտադրել, ուստի բյուրոն համապատասխան որոշում ընդունեց»,- նշել է Գեյլը և ընդգծել. «ԵԽԽՎ-ի չափանիշները և սկզբունքները կարևոր են յուրաքանչյուրի համար»:

Ապրիլի 24-ին սկսված ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում Պեդրո Ագրամունտի հասցեին մեղադրանքների ու քննադատությունների պատճառը ռուսաստանցի պատգամավորների հրավերով Սիրիա կատարած այցն է: Նա ընդունել էր, որ սխալ է կատարել, ասելով, թե չէր կարծում, որ իր այցը ԵԽԽՎ-ում այդպիսի արձագանք կառաջացնի:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ