Հունիսի գագաթնաժողովում Եվրամիությունը մտադիր է հասնել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը՝ հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` ՌԴ պատժամիջոցների երկարաձգմանը ամբողջությամբ աջակցում են Շվեդիան, բալթյան երկրները և Լեհաստանը, մինչդեռ Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Հունգարիան և Բուլղարիան համոզված չեն որոշման ճշմարտացիության հարցում: Գործող պատժամիջոցները երկարաձգելու որոշման համար պահանջվում է ԵՄ 28 երկրների համաձայնությունը: