ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկելու է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային խնդիրները՝ հայտնում է «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը և Սիրիայի ճգնաժամի կարգավորումը: Պուտինը և Էրդողանը հանդիպելու են մայիսի 3-ին Սոչիում: