ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել ռուսաստանյան բուհերի հայ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Նա ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայաստանյան ռազմաբժշկական հաստատություններում։