ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնում մնալ 8 տարի: Հարցին՝ բավական կլինի՞ նախագահական մեկ ժամկետը, ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ կախված է հանգամանքներից.
«Հավանաբար, դա մի քիչ ավելի երկար ժամանակ կպահանջի, բայց ես կարծում եմ, որ մենք հիանալիորեն գլուխ ենք հանում, ամեն ինչ լավ է։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը երբևէ այսքան շատ բան է արել 100 օրվա ընթացքում, բայց ես միշտ ասել եմ՝ դա կլինի 8 տարի, այլ ոչ թե 4»,- ասել է Թրամփը: