Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թոմաս դե Վաալ. ԵԱՀԿ-ին քննադատում են, մինչդեռ միակ միջազգային դիտորդն է ղարաբաղյան հակամարտության գոտում

Թոմաս դե Վաալ. ԵԱՀԿ-ին քննադատում են, մինչդեռ միակ միջազգային դիտորդն է ղարաբաղյան հակամարտության գոտում
29.04.2017 | 20:50

ԵԱՀԿ-ին քննադատում են, իսկ նա միակ միջազգային դիտորդն է ղարաբաղյան հակամարտության գոտում՝ գրում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ «Ճակատագրի հեգնանք՝ ԵԱՀԿ-ին քննադատում են այն ժամանակ, երբ ավելի շատ է պետք, քան երբևէ։ Միայն այն է կարողացել է վաստակել չեզոք կազմակերպության հեղինակություն ՈՒկրաինայի արևելքում 2014-ին։ ԵԱՀԿ-ն մնում է միակ միջազգային կազմակերպությունը, որը մշտադիտարկում է իրականացնում ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ներկա ճգնաժամը մեծ մասամբ պայմանավորված է որոշ հետխորհրդային երկրների դժգոհությամբ, որ ուզում են իրենց կասկածելի գործողությունների մեղքը բարդել ԵԱՀԿ-ի վրա։ Այդպես է մտածում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ հարձակվել էր ԵԱՀԿ դիտորդների վրա, երբ նրանք քննադատել են ապրիլի 16-ի հանրաքվեն։ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են փոխհամաձայնությամբ ու նրա 57 երկրներից ցանկացածը կարող է վետո դնել ցանկացած որոշման վրա:


Երևանում ԵԱՀԿ գրասենյակը հիմա աշխատում է իրավական վակուումի մեջ, քանի որ Ադրբեջանը վետո է դրել աշխատանքի շարունակության վրա։ Ադրբեջանը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն գերազանցել է լիազորությունները ՝օգնելով ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Ադրբեջանը ԵԱՀԿ իր գրասենյակը փակել է 2015-ին։ ԱՄՆ-ն ու մյուս երկրները Բաքվին կոչ են արել փոխել իր որոշումը։ Հույս կա, որ վեճը շուտով կհարթվի։ Երկու գրասենյակները՝ Ղրղզստանում ու Տաջիկստանում նույնպես դարձել են այդ կառավարությունների մեղադրանքների թիրախը։ ԵԱՀԿ հատուկ դեսպանների 3 պաշտոններից 2-ը՝ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ու մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնները, մնում են թափուր, քանի որ Մոսկվան դեմ է եղել այդ պաշտոններում անձանց վերանշանակմանը։ Մոսկվան այդ մարմիններին, նաև ԺՀՄԻԳ-ին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։


ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության հարցերով միակ համընդհանուր ճանաչված կազմակերպությունն է, բայց 2016-ի բյուջեն կազմել է ընդամենը 141 մլն եվրո, կամ ՄԱԿ-ի բյուջեի 3 տոկոսը։ Այդ գումարի 60 տոկոսը Մեծ յոթնյակի երկրներից է ստացվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բրիտանիայից ու ԱՄՆ-ից։ Հայաստանն ու Ադրբեջանը տարեկան 45 հազար եվրո են վճարում, դա ավելի քիչ է, քան Վատիկանի վճարածը։


Չնայած հայկական ու ադրբեջանական կողմերից սպառազինումների մեծ ծավալին՝ ԵԱՀԿ-ն այնտեղ պահում է ընդամենը 6 դիտորդ, ինչպես 1990-ականներին։ Նրանց քանակը մինչև 12 կամ 13 ավելացնելու համեստ առաջարկը, ինչին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարծես համաձայնել էին 2016-ի մայիսին Վիեննայում, բախվել է դիմադրության մանրուքների պատճառով։ Մինչդեռ դա այն աչքերն ու ականջներն են, որոնք հետևում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի կրկնությանը կամ ավելի սարսափելի որևէ բանի։
Ինչպե՞ս ԵԱՀԿ-ն կարձագանքի նոր խնդիրներին։ Հավանաբար փոխզիջման փորձերով։ Նույնիսկ կազմակերպության քննադատներն են ընդունում, որ կազմակերպությունը օգտակար աշխատանք է անում։ Ցավոք, կարող էր շատ ավելին անել»։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ

արծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am