Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Հարությունյանը՝ ԴԱՀԿ պետ

Արմեն Հարությունյանը՝ ԴԱՀԿ պետ
29.04.2017 | 20:51

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Հարությունյանին նշանակել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող:

Հարությունյանը անցած տարվա ապրիլին նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա նախագահի ռեֆերենտն էր։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ