Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներից: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Մամեդյարովն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»:
Նա ընդգծել է, որ հանդիպման գնահատականն արտահայտվել է հայտարարության մեջ: «Եռակողմ հանդիպման արդյունքների մասին մենք` նախարարներս, կտեղեկացնենք երկրի ղեկավարներին»,- նշել է Մամեդյարովը: