Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պարարվեստի գործիչները պարգևատրվել են

Պարարվեստի գործիչները պարգևատրվել են
29.04.2017 | 20:55

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։

Պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին: Պարուսույցներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ու «Բարեկամություն» պարի պետական անսամբլի մենապարուհի Կարինե Ղազարյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:


Պարի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար պարարվեստի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ իրենց վաստակը գնահատելու, ինչպես նաև պարարվեստի ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ

արծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am