Մակեդոնիայում շարունակվում են արտահերթ ընտրությունների պահանջով զանգվածային ցույցերը: Ապրիլի 27-ին հարյուրավոր մարդիկ ներխուժել էին խորհրդարան և ծեծել սոցիալ-դեմոկրատներին, որ փորձել են ալբանացի պատգամավորների հետ դաշինք կազմել և կառավարություն ձևավորել: Այսօրվա ցույցը խաղաղ է անցնում:
Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաք Սկոպյեում Եվրամիության ներկայացուցչության շենքի մոտ: Եվրամիությունը նախօրեին հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել սոցիալ-դեմոկրատների և ալբանացիների կուսակցության կոալիցիոն դաշինքին: