Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտվելուց հետո Մեծ Բրիտանիան չպետք է նույնպիսի իրավունքներ ունենա, ինչպիսին միության 27 անդամները՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է Funke մեդիա խմբի պարբերականներին տված հարցազրույցում:
«Այն արտոնությունները, որոնք մյուս երկրները չունեն, դուրս գալուց հետո չպետք է ունենա նաև Մեծ Բրիտանիան: Ոչինչ անհատույց չի լինում: Բրիտանացիները սա պետք է իմանան»,- ասել է նախարարը: