Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերի վրա՝ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:
«Երեկ երեկոյան, հիմնականում ուշ ժամերին, մինչև կեսգիշեր, կրակել են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից, ոչ մեծ քանակությամբ: Կոնկրետ հետևանքներ չեն եղել»,- ասաց նա: Կրակոցներից վնասվել է Բաղանիսի մի քանի տուն, կեսգիշերից հետո, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է: