Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ամաս աս Սաֆադի. Իսրայելը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները

Ամաս աս Սաֆադի. Իսրայելը պետք է վերադարձնի օկուպացված տարածքները
30.04.2017 | 02:12

Ամմանը պնդում է 1967-ից Իսրայելի օկուպացրած պաղեստինյան տարածքների ազատման անհրաժեշտությունը՝ որպես մերձավորարևելյան հակամարտության կարգավորման առաջին քայլ՝ հայտարարել է Հորդանանի ԱԳ նախարար Աման աս-Սաֆադին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում հաստատվել է արաբական երկրների ընտրությունը հօգուտ կայունության ու կարգավորման ձեռքբերման՝ Արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ կարգավորումը կունենա համապարփակ բնույթ, արտացոլում է արաբական բոլոր երկրների շահերը, որ Իսրայելը կարողանա ապրել արաբների հետ խաղաղ պայմաններում։ Սակայն դրա համար պետք է, որ սկզբում նա հեռանա օկուպացված հողերից։ «Եթե դա տեղի ունենա, արաբական երկրները պատրաստ կլինեն տալու Իսրայելին անվտանգության երաշխիքներ»,- ասել է Հորդանանի ԱԳ նախարարը։


Աս-Սաֆադին հավելել է, որ պաղեստինա-իսրայելական խնդիրը Մերձավոր Արևելքում լարվածության աղբյուր է, լուծումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնման համար։ «Մեզ այժմ անհրաժեշտ է քաղաքական նոր հորիզոններ բացել, որ վերջապես ձևավորվի անկախ պաղեստինյան պետություն, որը խաղաղությամբ կողք կողքի կգոյատևի իսրայելական պետության հետ»,- ասել է նա։

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ