Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հիվանդանոց է ընկել: Գիշերը Պորտոֆինո քաղաքում իր տանը նա ընկել է՝ ոտքով հարվածելով գորգի եզրին։ Բեռլուսկոնին վնասել է վերևի շուրթը։ 80-ամյա քաղաքական գործիչը տեղափոխվել է Միլանի հիվանդանոց, նրա շուրթին երեք կար է դրվել։