Թուրքիայում արգելափակվել է Վիքիպեդիա հանրագիտարանը, հայտնում է թուրքական Հուրիյեթը: Արգելափակման հրահանգը տվել է Թուրքիայի կապի նախարարությունը: Արգելափակվել են հանրագիտարանի թե թուրքերեն, թե մյուս լեզուներով էջերը:
Ապրիլի 17-ին անհայտ խմբագրողը Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասին հոդվածում փոփոխություն էր արել՝ նրա անվան դիմաց բռնապետ բառն ավելացնելով: Ավելի ուշ այդ փոփոխությունը վերացվել էր: