Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հռոմի պապը հորդորում է Կորեական թերակղզու ճգնաժամը հարթել դիվանագիտական միջոցներով

Հռոմի պապը հորդորում է Կորեական թերակղզու ճգնաժամը հարթել դիվանագիտական միջոցներով
30.04.2017 | 16:16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռում` Եգիպտոսից վերադառնալիս, ուր մեկնել էր եգիպտական երեք եկեղեցիներում տասնյակ հավատացյալների կյանքեր խլած հարձակումներից հետո, ասել է, որ եթե ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմ բռնկվի, «մարդկության զգալի մասը» կբնաջնջվի, և կոչ է արել երրորդ երկրներին միջնորդ դառնալ ու հաշտեցման եզրեր փնտրել:

Եգիպտոսի փոքրիկ եկեղեցիներից մեկի մոտ Ֆրանցիսկոսը բացօթյա պատարագ է մատուցել` իր աջակցությունը ցույց տալով Եգիպտոսի քրիստոնեական փոքրամասնությանը:
Կորեական թերակղզում լարվածությունը աճեց Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումներից հետո` անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը: Փհենյանը նաև միջուկային զենքերի փորձարկումներ է իրականացրել և մտադրություն է հայտնել ստեղծել այնպիսի հրթիռներ, որոնք կկարողանան մարտագլխիկները հասցնել մինչև ԱՄՆ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր ծովային ուժեր է կենտրոնացրել Կորեական թերակղզու մերձակա ջրերում, զգուշացնելով, որ եթե Հյուսիսային Կորեան չփոխի իր վարքագիծը` հետևանքները «աղետալի» կլինեն:
Հռոմի պապը հորդորել է ԱՄՆ նախագահին և համաշխարհային այլ առաջնորդների` դիվանագիտական քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար, քանի որ խնդիրը վերաբերում է «մարդկության ապագային»: Նա առաջարկել է որևէ երրորդ երկրի, օրինակ` Նորվեգիային, ստանձնել միջնորդի դերը:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ

արծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am