Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը կհրաժարվի Ասադից հանուն գազի

Ռուսաստանը կհրաժարվի Ասադից հանուն գազի
30.04.2017 | 16:29

Լիբանանցի գրող և քաղաքական վերլուծաբան Ջերի Մահերը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել՝ ստանալու մեծ շահույթ Ասադի հեռացումից։ Նա հավելել է, որ Ասադից հրաժարվելը հնարավոր կլինի Կատարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու երաշխիքների դիմաց։ CNN Arabic-ի եթերում Մահերն ասել է, որ Ասադի ապագայի և Սիրիայում «Հըզբոլլահի» ներկայության օրինականության վերաբերյալ Կրեմլի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը պարզապես ժամանակ շահելու փորձ է՝ կարկանդակից իրենց կտորը կտրելու համար։ Մահերի խոսքով՝ Մոսկվան կարագացնի Ասադի հեռացումը, երբ երաշխիքներ ստանա Կատարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու, Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ։


ՌԴ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ «Հըզբոլլահն» ու Իրանը Սիրիայում են գտնվում սիրիական կառավարության հրավերով։ Մահերի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է առավելագույն շահույթ ստանալ Բաշար Ասադի հեռացման և նրա ռեժիմի տապալման բանակցություններում։ Մահերը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Սիրիայով։ Սիրիան պարզապես պատշաճ տարածք է ռազմածովային և ռազմաօդային բազաների տեղակայման համար՝ կանխելու դեպի Եվրոպա գազի արտահանումը խողովակաշարով, որը կանցնի Կատարից Սիրիա, իսկ Սիրիայից արդեն Եվրոպա։ Ռուսաստանն այդ խողովակաշարը համարում է ռազմավարական սպառնալիք իր ազգային անվտանգությանը: Լիբանանցի քաղաքագետը կարծում է, որ Պուտինը Ասադի պաշտպանը չէ, Ռուսաստանը հետաքրքրված չէ նրան իշխանության ղեկին պահելով։ Սակայն Ռուսաստանն իր շահերն ունի Սիրիայում, որոնք համարում է կարմիր գիծ՝ Միջերկրական ծովում Ռուսաստանի ձեռքբերումների պահպանման արաբա-ամերիկյան երաշխիքների ստացման գործում։ Բացի այդ, Ռուսաստանը միջոցներ է փնտրում ազատվելու Ասադից արագ և անցավ՝ հանգիստ շունչ քաշելու համար։ Ռուսաստանն աջակցել է ՄԱԿ-ի №2254 բանաձևին, որ ներառում է սիրիական կարգավորման սկզբունքներ, այդ թվում` ինքնորոշման և անցումային կառավարության ստեղծման սիրիացի ժողովրդի բացառիկ իրավունքը։ Մահերը նշել է, որ երբ ԱՄՆ-ին և Իսրայելին սիրիական հարցով «կանաչ լույս» է տրվում, ՄԱԿ ԱԽ-ում ռուսական որոշումների համար տեղ չի գտնվի, այդ իսկ պատճառով ամենը, ինչ այսօր կարող է անել Ռուսաստանը, ժամանակ ձգելն է՝ հասնելու առավելագույն շահի մինչ Ասադից և նրա ռեժիմի դաշնակիցներից՝ «Հըզբոլլահից» ու Իրանից ազատվելը։

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ