Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիան ընտրություն չի կատարում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև

Թուրքիան ընտրություն չի կատարում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև
30.04.2017 | 16:30

Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ում և Ռուսաստանի հանդեպ նրա վերաբերմունքը միմյանցից կախում չունեցող երկու թեմաներ են՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Հարցին, թե ինչպես կազդի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, Էրդողանը պատասխանել է. «Ռուսաստանը Թուրքիայի հարևանն է և տնտեսական խոշոր գործընկերը: Թուրքիան նաև ռազմական, քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերություններ է զարգացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Այսինքն՝ մենք չենք ձգտում մեկի օգտին հրաժարվել մյուս ուղղությունից»:
Սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Անկարան այդ թեման քննարկում է ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլև տարածաշրջանի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Իրանի հետ:


Նրա խոսքով՝ Ասադի ռեժիմը Սիրիայում իրականացնում է պետական ահաբեկչություն: «Այդ երկրում գործում են նաև ահաբեկչական մի շարք խմբավորումներ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը, YPG-ն և PYD-ն»,- ասել է նա:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ

արծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am