Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` կուսակցության շարքեր վերադառնալու որոշումից հետո օրակարգում կառավարության կազմում նախատեսվող փոփոխություններն են՝ գրում է «Հուրիյեթը»:
Ըստ կուլիսներում շրջանառվող լուրերի` նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարար` փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին: Տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքի փոխարեն կարող է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Էրդողանի փեսան: ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, պահելով իրենց պաշտոնները, միևնույն ժամանակ կարող են նշանակվել փոխվարչապետեր: