Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի պատճառը

Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի պատճառը
30.04.2017 | 16:33

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ: Միշել Օբաման Օրլանդոյում Ճարտարապետության ամերիկյան համալսարանում հանդիպման ժամանակ ասել է, որ այդ պահին փորձում էր զսպել արցունքները:


«Ես չէի ցանկանում, որ աչքերումս արցունքներ լինեն, մարդիկ կկարծեին, թե լաց եմ լինում նոր նախագահի համար»,- նշել է Միշել Օբաման: Նրա խոսքով` զգացմունքների պոռթկում է եղել մտքից, որ հեռանում է Սպիտակ տնից: Նախկին առաջին տիկինը պատմել է, որ հիմա ընտանիքն ունի հնարավորություն գիշերը բացելու պատուհանը կամ ինչ-որ տեղ գնալու առանց ուղեկցության:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ