ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ արդյունավետ» է անվանել իր կառավարման առաջին 100 օրը: Փենսիլվանիա նահանգի Հարիսբերգ քաղաքում իր կողմնակիցների հավաքում ելույթի ժամանակ նա ասել է. «Իմ կառավարման առաջին 100 օրերը շատ հուզիչ և արդյունավետ էին»:
«Առաջին 100 օրերից ամեն օր իմ վարչակազմն աշխատել է երկրում իրավիճակը լավացնելու համար: Այդ թվում մենք աշխատել ենք մեր հրաշալի հանքագործներին օգնելու համար, աշխատատեղերի վերադարձման ուղղությամբ: Մենք պատմական առաջընթացի ենք հասել»,- ասել է Դոնալդ Թրամփը: