Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները մեկնարկել են մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։
Հիմնական նպատակն է փորձի փոխանակման միջոցով բարելավել երկու երկրների զինված ուժերի կառավարումը, բարձրացնել մարտական պատրաստվածության աստիճանը։