Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լը Պենը մեղմանում է

Լը Պենը մեղմանում է
01.05.2017 | 22:44

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը դարձյալ «հարձակում է գործել» Եվրամիության միասնական արժույթի՝ եվրոյի վրա, հայտարարելով, թե որևէ երկրի լիարժեք ինքնավարության համար կարևոր գործոն է սեփական արժույթն ունենալը:


Մարին լը Պենն այժմ ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ արմատապես փոխելու հանրային տրամադրությունները: Ըստ սոցհարցումների, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում կստանա քվեների մոտ 60 տոկոսը: Դիտորդները նկատում են, որ Լը Պենը փոքր-ինչ մեղմացրել է Եվրամիության ու եվրոյի հանդեպ կոշտ դիրքորոշումը, եվրոպական ընդհանուր արժույթի շրջանառումն ընդունելի համարելով միջպետական, վերազգային առևտրային հարաբերություններում:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ