Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է մայիսմեկյան արհմիութենական ցույցը: Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը հայտարարել է, որ մոսկովյան ցույցին մասնակցել է 100 հազար մարդ:
Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` արհմիությունների ցույցին մասնակցել է 130 հազար մարդ: Ցույցն անցել է «Հանուն արժանապատիվ աշխատանքի, աշխատավարձի, կյանքի» կարգախոսով: «Արժանապատիվ կյանքն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու»,- ասել է Շմակովը: