Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ե՞րբ են պատգամավորները ստանալու մանդատները

Ե՞րբ են պատգամավորները ստանալու մանդատները
01.05.2017 | 22:57

Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններում հաղթած թեկնածուներին ԿԸՀ-ն մանդատներ կտա 3 հերթով: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն ասել է, որ մանդատների տրամադրման կարգը սահմանված է Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածով, որի համաձայն ԿԸՀ մանդատների տրամադրումն իրականացնում է արձանագրությամբ՝ գրանցելով համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված ԱԺ պատգամավորներին: «Ապրիլի 28-ից՝ Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, ԿԸՀ որոշումն արդեն դրվում է գործողության մեջ:

Միաժամանակ, նախատեսված է մանդատների տրամադրման 3 հերթ՝ ա) նախ, տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին, բ) այնուհետև՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և գ) կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին՝ ըստ հերթականության»,- նշեց Դանիելյանը:
Միաժամանակ, ըստ նրա, նախատեսված է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու իրավական հնարավորություն. «Ընդ որում, դրանք վավերացվում են կամ նոտարական կարգով կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է ԿԸՀ-ի նիստում: Այս փուլում, բնականաբար, կընթանան հիշյալ բնույթի զարգացումներ, ուստի մինչև ԱԺ առաջին գումարման անդրանիկ նիստը կհստակեցվի մանդատ ստացած պատգամավորների շրջանակը»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենք դիմել են խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որ ներկայացնեն ինքնաբացարկի դիմումները, եթե այդպիսիք կան, որից հետո ԿԸՀ-ն մանդատներ տրամադրելու վերաբերյալ արձանագրություն կկազմի։ Այդ արձանագրության մեջ կլինեն կոնկրետ ընտրված թեկնածուների անունները, որից հետո տեղի կունենա մանդատների տրամադրումը։

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ