Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը

Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը
01.05.2017 | 22:58

Ապրիլի 30-ին, 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։ Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը նշել է, որ հայրը վերջին մի քանի օրը եղել է հիվանդանոցում։

«Քյարամի դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը, իրան տիրություն չէր անում»,- ասաց որդին։ Համիկ Սլոյանը տեղեկացրեց, որ Քյալաշ Սլոյանի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 2-ին։ Հորը կհուղարկավորեն որդու՝ Քյարամի մոտ։

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ