Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի ԱԳՆ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը

Իրանի ԱԳՆ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը
01.05.2017 | 23:01

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով վերջերս արցախյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հարցին:

Նրա խոսքով՝ տարածքային հավակնություններ ունեցող հակամարտությունները չեն լուծվում մեկ գործոնով: «Հակամարտության կարգավորման հարցում շատ գործոններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որ հարցը գտնի իր լուծումը: ՈՒստի համարում եմ, որ կարծիքը, թե հակամարտությունը կարող է կարգավորվել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրությամբ»,- ասել է նա: Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է:

«Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,-հավելել է նա:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ